Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Մայրալույս

Մայրալույս
06.10.2024 | 17:27

Երեկ լույս հանձնեցինք հողին,-

հողը շիկնանքից համրացավ,

Երեկ հույս հանձնեցինք հողին,-

հողը գորովից լուսացավ,

Երեկ սիրտ հանձնեցինք հողին,-

հողը գգվանքից քաղցրացավ,

Երեկ մայր հանձնեցինք հողին,-

հողը քնքշանքից մայրացավ…

Վարուժան ԽԱՍՏՈՒՐ

Դիտվել է՝ 6219

Մեկնաբանություններ